Մեր մասին
Մենք ապահովում ենք կայուն ապագա որակյալ կրթության միջոցով
Մեր դպրոցը երեխաների համար ստեղծում է ստեղծագործական, աջակցող և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր սան կարող է բացահայտել իր ներուժը, ձեռք բերել համապարփակ գիտելիքներ և դաստիարակվել որպես պատասխանատու քաղաքացի:
Մեր Առաքելությունը
Ձևավորել ուսման սեր և զարգացնել տաղանդներ՝ անվտանգ միջավայրում։
Մեր Տեսլականը
Առաջատար կրթական կենտրոն՝ ավանդույթն ու նորարարությունը համադրելով։
Ուսումնական Հնարավորություններ
- Հիմնական կրթության ծրագիր
- Լրացուցիչ խմբակներ և ակումբներ
- Օլիմպիադաների և մրցույթների նախապատրաստում
- Սպորտային և մշակութային նախագծեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի պատմությունը
Գյումրու թիվ 23 դպրոցը հիմնադրվել է 1954թ.-ին (հիմնադիր տնօրեն՝ Ասյա Ավետիսի Մխիթարյան). Առաջին բոլոր առարկաները դասավանդվել են միայն ռուսերենով. Մինչև 1988թ.-ի դեկտեմբերյան երկրաշարժը դպրոցն ունեցել է 2500-ից ավելի աշակերտ. տարի անց՝ ևս երկուսը. Հարկ է նշել, որ հետաղետյան դպրոցի հեղինակ-ճարտարապետը նույն դպրոցի 1970թ-ի շրջանավարտ Անատոլի Դագուզովն էր՝ 1994թ. բացվում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից N19 դպրոցը և N23 դպրոցի 2 մասնաշենքերը հանձնվում են ռուսականին. Ստեղծվում են ուսուցիչների ժամաքանակի բեռնվածություն, սակայն կրթօջախի մանկավարժները, հավատարիմ մնալով մանկավարժը իրենց բարձր կոչմանը, զինվելով համբերությամբ ու տոկունությամբ, շարունակում են սերունդներ կրել իրենց արժանապատիվ գործը. 2012թ. կառավարությունը որոշում է կայացնում Մուշ 2-2 թաղամասում կառուցված նորակառույց շինությունը հատկացնել թիվ 23 դպրոցին. Նորակառույց շենքի նախագծի հեղինակը և ճարտարապետը Մ. Այս կրթօջախում կրթվել և որպես մարդ-քաղաքացի են ձևավորվել դպրոցի նախկին սաներ Արարատ Գոմցյանը (ՌԴ Դոնի ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս), Արմեն Դարբինյանը (ՀՀ նախկին վարչապետ, այժմ Սլավոնական համալսարանի ռեկտոր), Արսեն Քոթանջյան (Վիետնամում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար, հյուպատոս,2005թ շրջանավարտ), Գևորգ Մութաֆյան (ԱՄՆ-ում վիրաբույժ, բարերար 1987թ-ի շրջանավարտ), Թոքմաջյան Դավիթ (դիմածնոթային վիրաբույժ և պրոֆեսոր։
Նախադպրոցական կրթություն
<<Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ը իրականացնում է նախադպրացական կրթություն: Կրթությունը իրականացվում է հնգօրյա աշխատանքային շաբաթվա և օրական չորսժամյա գրաֆիկով: Այժմ նախակրթարանի համակազմի սահմանային թիվը 30 է: Գործում է մեկ ավագ խումբ, որի ուսուցման տևողությունը մեկ տարի է: Նախակրթարանը հագեցված է որակյալ նախադպրոցական կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ գրականությամբ, զարգացման խաղերով, մարզագույքով:
Խորհրդատվություն դպրոցի մասին
Եթե ցանկանում եք մանրամասն ծանոթանալ մեր ուսումնական ծրագրերին, միջավայրին կամ գրանցման պայմաններին, մեր մասնագետները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Մենք կօգնենք ձեզ ընտրություն կատարել՝ ելնելով ձեր երեխայի առանձնահատկություններից։
Մենք քրտնաջան աշխատում ենք յուրաքանչյուր աշակերտի նախապատրաստելու իրենց մասնագիտական կյանքին
Մեր Մասին
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցը երկար տարիներ ապահովում է որակյալ կրթություն՝ միավորելով ավանդույթը և նորարարությունը երեխայի համակողմանի զարգացման համար:
Արագ հղումներ
Բարի գալուստ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։

